
Քարտաշ-փորագրող Վաչե Մոսինյանը ցուցադրում է իր ձեռագործ աշխատանքները, ապա պատմում իր ընտանիքի մասին։
Նրա պապը հեքիաթասաց էր, հայրը՝ քարտաշ-վարպետ, իսկ մայրը՝ խոսքաշեն մի կին, որը հաճախ, գորգին նստած, կար ու ձև էր անում և ժողովրդական երգեր էր երգում, իսկ երեխաները ձայնակցում էին:
Այս ջերմ և ստեղծագործ մթնոլորտում էլ մեծացել է Վաչե Մոսինյանը, ով մեզ պատմում է իր կյանքի հումորային դեպքերը։




