
«Ոնց էլավ, մի օր, քշերվա կեսին, Շոֆեր Առշոյի սիրտն աղանձ ուզեցե. Հա՛ դես շուռ էկավ, հա՛ դեն շուռ էկավ, վերչը կնգանը արմինգով բզեց։
-Ա՛յ կնիկ, սիրտս աղանձ ա քաշըմ, մթիքա ցորեն ըղանձի ուտեմ։
-Քու տու՛նը շինվի, քշերվա կեսի՞ն…էս չախին որդի ես ցորեն ճարեմ։
-Խի՞, մեր ցորենը առթեն հատել ա՞…մեկելօրը չէ՞, մի տոպրակ բերի։
-Ասըմ էմ՝ կա ոչ, խոսացնիլ մի, թող մտիկա քնեմ…։
-Հե՛յ գիդի, մե՛րա, ականջդ կանչի: Բա նեղ օրը գա, դրանը չոքի, կնիկը զապաս մի բան չունենա՞…»։
Լոռեցի բանաստեղծուհի Ռուզաննա Բոշյանը ներկայացնում է իր բարբառային գրվածքները։




