19-րդ դարի երկրորդ կեսին աշխարհաքաղաքական որոշակի բարենպաստ պայմաններ են ստեղծվում հայ ժողովրդի ազատագրական պայքարը նոր հիմքերի վրա դնելու համար: Ազգային-ազատագրական պայքարի ուղիների ընտրության հարցում միասնականություն չկար։ Հաճախ տեսակետները բախվում էին, բացառում էին միմյանց։
Գերիշխող էր դառնում զինված ապստամբության կամ ըմբոստության գաղափարը։ Հիմնական շեշտը դրվում էր օտարի տիրապետությունից ազատագրվելու նպատակի վրա։ Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։




