Ժամանակի վկան

Վերֆելի հավերժ արդիական վեպը․ Ռուբինա Փիրումյան․ «Ժամանակի վկան»

Դոկտոր Ռուբինա Փիրումյանի տարիների գիտական հետազոտությունների ուղղություններից մեկն էլ այն է, թե ի՞նչ ազդեցություն է թողնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գեղարվեստական գրականությունն ընթեցողի վրա։

Այս հաղորդման մեջ նա վերլուծության է ենթարկում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որը համարում է «հավերժ արդիական գործ»։

Սույն թվականի սեպտեմբերի 19-24-ին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի 90-ամյակին նվիրված երևանյան միջազգային գիտաժողովում, որի խորագիրն էր «Հայերի ցեղասպանությունը․ անցյալի և ներկայի ներհայեցումներ», Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի դոկտոր, ցեղասպանագետ, հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ Ռուբինա Փիրումյանը ներկայացրեց զեկուցում՝ «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը. Հավերժ արդիական գործ» թեմայով։

  • Տիկին Փիրումյանը նախագահում էր նաև գիտաժողովի այն բաժինը, որի խորագիրն էր «Ֆրանց Վերֆելի պատգամն ընդդեմ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականության»։
  • Ֆրանց Վերֆելի վեպը բազմիցս թարգմանվել է տարբեր լեզուներով՝ այդ թվում՝ նաև հայերեն։ Ռուբինա Փիրումյանն ուսումնասիրել է վեպի բոլոր՝ թե՛ հայերեն և թե՛ անգլերեն թարգմանությունները։
  • Թուրքերը միշտ թշնաբար են վերաբերվել Ֆրանց Վերֆելին և նրա անմահ ստեղծագործությանը։
  • «Մուսա լեռան 40 օրը» վեպում հեղինակին հաջողվել է լավագույն կերպով ներկայացնել տարբեր էթնիկ խառնվածքները և հոգեկերտվածքները, ճշգրիտ բնութագրել իր հերոսներին և մատնացույց անել նրանց գործողությունների դրդապատճառները։
  • Զեկույցում Վերֆելի վեպի նշանակությունը բացատրվում է համաշխարհային ազդեցության տեսանկյունից։
  • Ռուբինա Փիրումյանը համեմատության մեջ է դիտարկում Հայոց ցեղասպանության մասին երկու ճանաչված գրողների՝ Ֆրանց Վերֆելի ու Էդգար Հիլզենրաթի վեպերը։
  • Զեկույցում հեղինակը պարզել է նաև, թե ինչպե՞ս ընդունվեց Վերֆելի վեպը խորհրդային Հայաստանում։
  • Ինչպե՞ս է շարունակում ապրել Ֆրանց Վերֆել գրողը, մտածողը, հումանիստը, հայասերը և նրա հանճարեղ մտքի արգասիք «Մուսա լեռան 40 օրը» վեպը։

Կարդացեք նաև

Back to top button