
44-օրյա պատերազմի օրերին ժամկետային զինծառայող Արեն Ավագյանը, իրավիճակից ելնելով, շաբաթը մեկ անգամ էր խոսում ընտանիքի անդամների հետ՝ այն էլ մի քանի րոպեով։
2020թ․-ի նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արենը վերջին անգամ զանգեց հորը։ Ինչպես միշտ, Արենը հավաստիացրեց, որ լավ է լինելու ամեն ինչ, չնայած Շուշիի մատույցներում զինակից ընկերներով հայտնվել էին շրջափակման մեջ։
18-ամյա տղան ծնողներին հորդորել է չընկճվել, պինդ մնալ ու չկոտրվել։ Այս ամենը պատմում է Արենի հայրը՝ Դավիթ Ավագյանը, որը շատ խոսել չի սիրում։ Արենը 2020թ․-ի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զինակից ընկերների հետ շրջափակման մեջ է ընկել, պայքարել մինչև վերջ։ Ցավոք, դիպուկահարի կրակոցը չի վրիպել։
Հուղարկավորված է Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի զինվորական գերեզմանատանը։




