Ժամանակի վկան

Ավարտուն և անավարտ հայկական երկու վեպերի նորահայտ էջերը․ Մանուշակ Մարկոսյան․ «Ժամանակի վկան»

Հայոց ցեղասպանության մասին ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը հայտնի է ամբողջ աշխարհում, սակայն այն, որ հայկական անավարտ վեպ ունի գրած ևս մեկ անվանի հումանիստ և հայ ժողովրդի մեծ բարեկամ գերմանացի գրող Արմին Վեգները, քչերը գիտեն։

Արմին Վեգների կյանքի ու գրական ժառանգության մասին, մասնավորապես, այդ երկու անվանի մարդկանց հեղինակած հայկական ստեղծագործությունների՝ մեկը ավարտուն, իսկ մյուսը՝ անավարտ, վեպերի պատմության անհայտ դրվագները, ինչպես նաև դրանց համեմատական վերլուծությունը նորահայտ փաստերով ներկայացնում է Համբուրգի և Վուփերթալի համալսարանների ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Մանուշակ Մարկոսյանը։

Հիշեցման կարգով նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-24-ին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի 90-ամյակին նվիրված երևանյան միջազգային գիտաժողովում, որի խորագիրն էր «Հայերի ցեղասպանությունը․ անցյալի և ներկայի ներհայեցումներ», Մանուշակ Մարկոսյանը նույնպես մասնակցում էր և ներկայացրեց զեկուցում հետևյալ խորագրով․ «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» դյուցազնավեպն ու Արմին Թ․ Վեգների «Տեղահանություն» անավարտ հայկական էպոպեան»։

Արմին Վեգների՝ Ֆրանց Վերֆելին ուղղված նամակը, որը թվագրված է 14 դեկտեմբերի, 1932 թվականով, պարունակում է Վեգների վեպի բովանդակության ու կառուցվածքի մանրամասն նկարագրությունը։

Այժմ տեսնենք, թե ի՞նչ գրեց Ֆրանց Վերֆելը Արմին Վեգներին ուղղված պատասխան նամակում, որը պահպանվում է գերմանական գրականության արխիվում և թվագրված է՝ «Դեկտեմբերի 23, 1932 թ․»։

  • Նորահայտ փաստերը բացահայտում են հետաքրքիր դրվագներ Արմին Վեգների անավարտ վեպի նախապատմությունից։
  • Երկու անվանի հումանիստների միջև նամակագրությունը, որը երկար չտևեց, նոր շերտեր է բացում նրանց հարաբերությունների ու մտածելակերպի վերաբերյալ։
  • Շուտով քաղաքական իրավիճակի փոփոխությունը Գերմանիայում ամբողջովին փոխեց նաև Արմին Վեգների մտածումներն ու կյանքի ուղին։
  • Իսկ ե՞րբ և ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքերում ընդհատվեց Արմին Վեգների հայկական վեպը։
  • Արմին Վեգների կյանքն անսպասելիորեն կտրուկ փոխվեց 82 տարեկանում։ Ի՞նչ տեղի ունեցա՞վ։

Որպես վերջաբան հավելեմ, որ հայ ժողովուրդը գնահատում է իր բարեկամներին անկախ ժամանակից ու իրավիճակից։

Կարդացեք նաև

Back to top button