Միշտ ներկա

Պայմանագրային Արմենի երեք երեխաները խոստացել են հոր երազանքներն իրականացնել․ «Միշտ ներկա»

Պայմանագրային զինծառայող Արմեն Առաքելյանն երկու տարի էր, ինչ որպես վարորդ ծառայում էր Հաթերքի զորամասում, երբ սկսվեց 2023 թվականի պատերազմը։

Արմենի կնոջ՝ Անուշի խոսքով, Արմենը ծնվել ու մեծացել է Երևանում, բայց ընտանիք է կազմել Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում։ Անուշը հիշում է, որ ամառային արձակուրդների ժամանակ Արմենը մշտապես գալիս էր գյուղ իրենց հարազատներին տեսության։ Հենց այդ տարիներին էլ գյուղում տեսել է Անուշին, ծանոթացել ու սիրահարվել։ Ժամկետային ծառայությունից հետո Անուշն ու Արմենը ընտանիք են կազմել․ ունեն երեք երեխա։

Անուշը վերհիշում է իր ուրախ ու անհոգ կյանքը մինչ պատերազմը։ Լինելով մինուճար երեխա՝ Արմենն իր երեք երեխաների նկատմամբ անչափ հոգատար էր, ուրախանում էր, որ ունի երեք երեխա։ Ծնողների երազանքն էր, որ երեխաներին ուսման տային։ Կյանքի ճանապարհին մնալով միայնակ՝ Անուշը խոստացել է պատվով իրականացնել նաև Արմենի ցանկությունները։

Արմենը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հրադադարից մեկ ժամ առաջ։ Նրա մարմինը սկզբում Մարտակերտ են տեղափոխել, հետո դիահերձարանում էլեկտրականության բացակայության պատճառով՝ Ստեփանակերտ։ Անուշի հայրն է ճանաչել նրա մարմինը։ Հետո Արմենի մոտ եղած մի քանի իրերն է փոխանցել Անուշին։

Արմենին հուղարկավորել են Եռաբլուրում։ Հիմա Արմենի ընտանիքը Բյուրեղավանում է ապրում։


Կարդացեք նաև

Back to top button