Մարտունու շրջանի Աշան գյուղից ժամկետային զինծառայող Էդիկ Գրիգորյանն Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ վերջին անգամ հոր հետ խոսելիս խնդրել էր, որ գուլպա ուղարկեն դիրքեր, բայց այս անգամ ոչ միայն իր համար․ ծառայակից ընկերները նույնպես դրա կարիքն ունեին, նրանց ծնողները Հայաստանից չէին կարողանում պատերազմի օրերին ոչինչ ուղարկել իրենց որդիներին։ Էդիկի հայրը՝ Եղիշե Գրիգորյանը, հիշում ու հուզվում է։ Ասում է, որ որդին չափից դուրս զուսպ էր, չէր սիրում անհանգստացնել ծնողներին, առավել ևս պահանջներ ներկայացնել։
Էդիկը սիրում էր աշխատել մետաղի հետ․ մեքենայի անիվներն էր քանդում և հավաքում, դանակներ էր պատրաստում։ Քսան հատ դանակ էր պատրաստել, որոնք մնացել են հայրենի Աշանում։
Եղիշե Գրիգորյանի խոսքով՝ եղբայրն Էդիկի որոշ իրեր բերել է Աշանից, բայց նրա ձեռքով պատրաստած դանակները չի բերել, վախեցել է Հակարիի անցակետով անցկացնելուց։ Էդիկի դանակները մնացել են Աշանի իրենց բակում դասավորված։
1 րոպե կարդալու