

Գիտությամբ զբաղվողների առջև դրված են պահանջներ, որոնցից է նաև գիտական պարբերականներում ակադեմիական պահանջներին համապատասխան և չափանիշներով տպագրված հոդվածների առկայությունը։
Հայ հեղինակները բախվում են միջազգային գիտական պարբերականների ցանցերում տպագրվելու բազմաթիվ խնդիրների, որոնք ներկայացնում և որոշ լուծումներ է առաջարկում պատմական գիտությունների թեկնածու Հենրիկ Խաչատրյանը։




