Ասացողը

Ասք որբ Հովհաննեսի մասին․ բանասաց Սարգիս Բաղդասարյան․ «Ասացողը»

Սասուն, գյուղ Արտակունք, այստեղ էր երգասաց Սարգիս Բաղդասարյանի պապական տունը: Պատմում է, որ հրաշք գյուղ է եղել, ամեն մի արտ ունեցել է իր ոռոգող ակունքը: Պապի անունը Բաղդասար էր: Նրա քաջության մասին շատ պատմություններ է լսել ու իր Հակոբյան ազգանունը փոխել Բաղդասարյանով:

Սարգիս Բաղդասարյանը ակունքցի է։ «Ակունք» ազգագրական համույթում է երգում, պարում։ Համույթը Մեծ եղեռնից փրկվածների առաջին սերունդն է ստեղծել։ Իր լսած երգերը վաղուց են ձայնագրվել ու արխիվացվել, բայց մեր զրույցի ընթացքում մի չլսված երգ և չլսված ասք հիշեց ու պատմեց:

Կարդացեք նաև

Back to top button