Ժամանակի վկան

Պանթյուրքիզմն Իրանում․ Սարգիս Մկրտչեան․ «Ժամանակի վկան»

«Պանթյուրքիզմն Իրանում» թեման ներկայացնում է պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Մկրտչեանը։ Սկզբնաղբյուրների հիման վրա հեղինակն ուսումնասիրել է պանթյուրքական ավելի քան երեսուն կազմակերպություն և վեր հանել վերջին երեք տասնամյակներին պանթյուրքական քաղաքականության հակահայկական բովանդակությունը և գործողությունները։

  • Պանթյուրքիզմի գաղափարների տարածումը Իրանում փուլային տարբեր բռնկումներով, տեղի է ունեցել սկսած 19-րդ դարի կեսերից։Իսկ որքա՞ն է Իրանում թյուրքախոսների թիվը։
  • Պանթյուրքիզմը ծավալապաշտական նկրտումներ ունեցող հակաազգային կամ հակաէթնիկ գաղաթարախոսություն է։
  • Անդրադարձանք նաև այն հարցին, թե որտեղից են սնվում և ուռճանում Իրանի պանթյուրքական կազմակերպությունները։
  • 2018 թվականին Երևանում տպագրված «Պանթիւրքական հոսանքները ժամանակակից Իրանում» աշխատության մեջ առանձին գլխով հեղինակը ներկայացրել է վերջին երեք տասնամյակներին պանթյուրքական քաղաքականության հակահայկական բովանդակությունը և գործողությունները։
  • Հետազոտությունը հիմնված է սկզբնաղբյուրների վրա։ Հետաքրքրվեցի նաև, թե որո՞նք են աշխատության գիտական նորույթները։
Back to top button