ԿարևորՔաղաքական

Բաքուն համաձայնել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեն Ղազախստանում. Ալիև

Ադրբեջանական կողմը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը, հանդիպեն Ղազախստանում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ղազախստանը դիմել էր մեզ` առաջարկելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել այնտեղ, և մենք համաձայնեցինք։ Եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում», — ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։

Back to top button