ԿարևորՀասարակություն

Տավուշցիների հետ Մհեր Գրիգորյանի հանդիպումն ավարտվել է. այն տևել է 3 ժամ

Կառավարության շենքում տեղի է ունեցել փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը: Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ: Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել:

Տավուշի մարզում այսօր պարբերաբար փակվել են միջպետական ճանապարհները։ Բնակիչները  բողոքում են այն համաձայնությունների դեմ, որոնք կայացվել են Տավուշի մարզում 4 ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Լարվածության առիթ են դարձել նաև տեղեկությունները, որ ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Տեղի բնակիչների պահանջներից մեկն էլ հանդիպումն էր պաշտոնյաների հետ, նրանց իրենց հարցերն ուղղելն ու մտահոգությունների մասին պատասխաններ ստանալը։

Back to top button