ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հանցանքի հետքերից ամենաճշգրիտը․ Հայաստանում դատական ԴՆԹ տվյալների բազա է ստեղծվում

Իրար հակառակ ընթացող երկու շղթաներին 4 տեսակի ազոտային հիմքերի միացման հաջորդականությունն ապահովում է ինֆորմացիայի գաղտանգրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով։ Մինչև 1944-ը կենսաբանները կարծում էին, որ ԴՆԹ-ն ոչ մի կապ չունի տեղեկատվության պահպանման և փոխանցման հետ։ 2024-ին Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ փաստում են՝ հուրյուրավոր անհետ կորածների են գտել, բացահայտել ամենածանր հանցագործությունները ԴՆԹ-ի շնորհիվ։

Առաջին քրեական գործը, որտեղ ԴՆԹ փորձաքննությունն անկյունքարային եղավ, նախորդ տարվա ապրիլի 12-ին Ադրբեջանի քաղաքացու կողմից ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունն էր։

«Առաջին գործը, որով եզրակացություն ենք տվել,  ՀՀ տարածք ապօրինի մուտք գործած Ադրբեջանի քաղաքացու՝ ՀՀ քաղաքացու սպանության գործն էր՝ ԶՊՄԿ-ի հենակետային պահակության տարածքում և փորձաքննության ընթացքում առգրավված ինքնաձիգից, ինչպես նաև փամփշտատուփից հնարավոր եղավ անջատել ԴՆԹ բնութագրեր, և դրանք նույնականացվեցին Ադրբեջանի քաղաքացու բնութագրի հետ։ Քրտնաճարպային հետքեր էին, քանի որ անտեսանելի էին, ապա հիմք ընունելով ինքնաձիգի գործածման պարագայում առավել հավանական հպման տեղամասերը՝ բռնակը, ձգանը և փողակալը, երեք տեղից նմուշառում ենք արել։ Ստացել ենք լիարժեք բութագրեր, նույնականացրել, ու դա որպես հիմնավոր ապացոքւյց, այլ ապացոփւյցների հետ կարևորր նշանակություն ունեցավ քաղաքացու արարքի իրավական գնահատականը տալու ընթացքում»,-ասում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանի պետ Անահիտ Մամիկոնյանը։

2023 թվականի մարտից Փորձաքննությունների ազգային բյուրոյում գործում է դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքը։ Գործունեության մեկ տարում լաբորատորիան 500-ից ավելի հետազոտություններ է արել։ Վերջին ամիսներին  հատկապես կարևոր են եղել թմրանյութերի, վտանգավոր պայթուցիկ իրերեի հայտնաբերման դեպքերը։

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան.

«Վառ օրինակը վերջին ժամանակներում թմրամիջոցների շրջանառման ահագնացող դեպքերն են։ Իրավապահ համակարգի ձեռնարկած քայլերին համահունչ մենք  քնարկում ենք, և ի ցույց ենք դնում մեր հնարավորությունները, առաջարկում ենք, որ ներդաշնակեցնենք փորձագիտական հնարավորությունները հանցավորության շարժընթացին։ Եվ այդ առումով բավականին լավ արդյուններ ունենք, որոնցով իդենտիֆիկացրել ենք մարդկանց շրջանակ, որոնց, առանց ԴՆԹ փորձաքնությունների, հնարավոր չէր այլ գործողությունների արդյունքում բացահայտել։ Նաև վերջերս տեղադրված պայթուցիկ սարքավորումների տարբեր շերտերում ԴՆԹ նմուշների հայտնաբերումն էր, որն իր նշանակությունը կարող է ունենալ առնչություն ունեցող հնարավոր անձանց հնարավոր շրաջանակը բացահայտելու համար»։ 

Դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունք ստեղծելու միտքն Ազգային բյուրոն ունեցել է դեռ 2018-ին, սակայն քովիդը, պատերազմը և ֆինանսական խնդիրները դանդաղեցրել են ընթացքը՝ ասում է Հովսեփյանը։ Ակտիվ աշխատանքներն ու ծրագրերի ներդրումները սկսվել են 2022-ին, այժմ Փորձաքննությունների ազգային բյուրոն Հայաստանում միակն է, որ Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ է։ Լաբորատորիան իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան բոլոր դատագենետիկական փորձաքննությունները, սակայն զարգանալու և կատարելագործվելու տեղ ունի, ինչի համար էլ Երևանում  առաջին անգամ կազմակերպվել է «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողովը։

«Խոսքը բոլոր տեսակի դատական, դատավարական ընթացակարգերի, դատական փորձաքննությունների շրջանականերում ստացված ԴՆԹ  տվյալների մասին է,  որոնք պիտանի են նույնականացման համար և բավարար են այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են բազայում ներառելու և դրանց հետ աշխատելու համար։ Հայաստանում առկա են մատնադրոշմային և պարկուճաքարտադարանը, պիտի հանձնառու լինենք, որ 21-րդ դարում ձևավորենք նաև ավելի լայն, ընդգրկուն ԴՆԹ տվյալների տեղեկատվական բազա, որը կնպաստի ինչպես հանցագործությունների բացահայտմանը, այնքպես էլ քրեական վարույթների և արդարադատության իրականցմանը մեր երկրում»։

ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման մեկնարկը տրվել է կառավարության որոշմամբ։ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կառույցի անունից խոստովանում է՝ երազում է այն օրվա մասին, երբ կունենանք այնպիսի զարգացած դատագենետիկական բազա, ինչպիսին օրինակ մատնադրոշմայինն է․

«Ես երեկ գործնկերներիս հետ  հանդիպման ժամանակ մի բան ֆիքսեցի, որ ցավոք վերջին շրջանում դատագենետիկական փորձաքննությունը Հայաստանում զարգացավ, բայց ոչ թե մեր առօրյա կյանքի և աշխատանքի արդյունքում, այլ 44-օրյա պատերազմի հետևանքով․ ցավալի է, բայց փաստ։ Եվ այդ ժամանակ ավելի նկատեցինք այն մեծ բացը որ մենք ունենք։ Հասկացանք, որ զարգանալու տեղ ունենք» ։ 

Աշխարհում ամենազարգացած դատագենետիկական բազան ԱՄՆ-ինն է, ոլորտի մասնագետները փորձելու են տեղայնացնել ամերիկյան փորձը։ Դատագենետիկայի զարգացումը, մի կողմից, կբացառի նախաքննական գործընթացներում մարդկային գործոնի՝ սխալի հավանականությունը, մյուս կողմից՝ դատափորձաքննության ոլորտը կբարձրացնի նոր աստիճանի։ Այժմ՝ դատագենետիկական մեկ փորձաքննության արժեքը 99 000 դրամ է, սակայն այս մեթոդն անփոխարինելի է պատերազմական հանցագործությունների բացահայտման, զոհված կամ անհետ կորած անձանց հայտնաբերման և ծանր հանցագործությունների բացահայտման համար։

Back to top button