
Կառավարությունն նոր չափորոշիչներ է սահմանել դպրոց կառուցելու մտադրություն ունեցող շինարարների համար։ Այսուհետ, եթե հայտարարված մրցույթի մասնակցի առաջարկած գինը նախահաշվային արժեքից մինչև10 տոկոս բարձր լինի, այդ ընկերոթյունը հաղթող կճանաչվի։ Գործադիրն այսպիսով փորձում է արձագանքել շուկայի մարտահրավերներին․ դպրոցաշինությունը գրավիչ ու եկամտաբեր չէ ընկերությունների համար, հետևաբար հաճախ հայտարարված մրցույքները հայտեր չեն ունենում։ Կառավարության այս տարի կավարտի 24 դպրոցների վերանորոգումը կամ շինարարությունը, ևս 15-ի շինանարությունն էլ նախատեսվում է ավարտել 2025-2026թթ․։
- Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկատառումներից՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների, Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԼՂ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ, հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Ինչպես են սահադաշտերում սառույցը միշտ հարթ պահպանում: Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում այս գործը վստահված է առանձին մասնագետի՝ Սուրեն Գրիգորյանին:

Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում այսօր հյուրընկալվել էին 2024թ. Հայաստանում Հայկական տիեզերական ֆորումի և Ավստրիական տիեզերական ֆորումի (OeWF) հետ համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի հայկական և ավստրիական կազմակերպչական թիմերի անդամները։ Դեսպան Պապիկյանն իր խոսքում ուրախությամբ նշել է, որ Հայաստանը գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի հետազոտական կենտրոն։ Ընդգծելով «AMADEE-24» սիմուլյացիայի գիտակրթական կարևոր նշանակությունը՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ավստրիական տիեզերական ֆորումին Հայաստանը որպես հյուրընկալող երկիր ընտրելու համար:

«Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա»․ այս խորագրի ներքո Երևանում կայացավ ֆրանսիական ծագմամբ և Հայաստանում ակտիվների կառավարմամբ զբաղվող «Ամունդի-Ակբա» ֆինանսական կազմակերպության 2-րդ ֆրանսալեզու տնտեսական համաժողովը։
Համաժողովի հատուկ հյուր էին ֆրանսիացի գրող, աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Պատերազմի ցեցը» ներկայացման սցենարը Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը գրեցին 2022 թ․-ին։ Ներկայացումը գրեթե պատրաստ էր, երբ սկսվեցին սեպտեմբերյան ողբերգական դեպքերը։ Դերասանները երկընտրանքի առաջ էին՝ խաղա՞լ, թե՞ ոչ։ Պատերազմի թեմայով ներկայացումներ շատ կան, բայց այս մեկը ստեղծվեց ոչ թե հանդիսատեսի զգայարանների վրա ազդելու, այլ՝ ասելիքը տեղ հասցնելու նպատակով։ Փոքր պետությունների կյանքը երբեք էլ հեշտ չի եղել, բայց եթե դարպասներդ չպահես, թշնամին մի օր տանդ է հայտնվելու․ հենց այս միտքն են ուզում հանդիսատեսին հասցնել ներկայացման հեղինակները։

Հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերը։
Վարչական դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Փափազյանի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը և փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր մեկնաբանել են դատարանի վճիռը։

Այսպիսով, ԵԽԽՎ–ն վերջապես կոնկրետ պատժամիջոց կիրառեց Ադրբեջանի նկատմամբ՝ այդ պետության պատվիրակության լիազորությունները կասեցնելով մինչև 2025 թվականի հունվարը։ Եվրոպական արժեքենրի դուռը, սակայն, Բաքվի համար ամբողջությամբ չի փակվել․ նրանք կարող են վերադառնալ կառույց, եթե սկսեն իրականացնել կանոնադրային պարտավորությունները։
Ընթացող զարգացումների համատեքստում, սակայն, կանխատեսումներն այս սցենարի օգտին չեն․ վերլուծաբաններ կարծում են, որ Ադրբեջանը չի օգտվի այդ հնարավորությունից, քանի որ միտումնավոր է գնացել հարաբերությունների սրման։
Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները:
Էլեկտրամոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարաձգել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Ադրբեջանում նրան մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ, և այդ հոդվածով նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։
Վարդանյանն ապօրինի ձերբակալվել էր 2023-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից։ Դատարանը նրան կալանավորել էր չորս ամսով։




