ԿարևորՀասարակություն

Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն

Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները:

Էլեկտրամոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:

Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:  

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/1048001309834786

Կարդացեք նաև

Back to top button