
Սասունը շատերի պես երազում էր ու հավատում, որ Արևմտյան Հայաստանը հետ ենք վերադարձնելու, որ հայը պիտի ապրի հայոց հողում։ Ավաղ, այդ երազանքները մնացին կիսատ, ավելին՝ նրա չիրականացված երազանքներին ավելացավ նաև Արցախը։ ՀՀ և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրված Սասուն Բալայանը հուղարկավորված է Եռաբլուրում։




