Հագուստի դիզայներ-ոճաբան Սոնա Մարաբյանը սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնում:
Եվրոպայում վերապատրաստում անցած մասնագետը արդեն 10 տարի հայկական հագուստի արտադրության, բրենդի զարգացման և վաճառքի շուկայում է աշխատում:
Նա ունի նաև հայկական մետաքսյա շարֆերի «Նուբար» բրենդը, որի դիզայնը արվում է բացառապես հայկական մոտիվներով, նպատակ ունենալով տարածել հայկական մշակութային արժեքները և ճանաչելի դարձնել աշխարհում:




