ԿարևորՍպորտ

Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 374 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Նա պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ բարձրացնելով 178 կգ, իսկ հրում վարժությունում՝ 196 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ։

89 կգ քաշային կարգում հաղթող դարձավ բուլղարացի Կառլոս Մեյ Նասարը՝ սահմանելով աշխարհի ռեկորդ (174+221 կգ): Բրոնզե մեդալը բաժին հասավ մոլդովացի Մարին Ռոբուին (166+198 կգ):

Back to top button