Հայաստանի ներքաղաքական զարգացումները դիտարկել միայն ներքաղաքական կյանքի «ատրիբուտիկայով» և հաշվի չառնել արտաքին ազդակները, նշանակում է շեղվել գործընթացի իրական տրամաբանությունից՝ կարծում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա ԲՀԿ–ի և կուսակցության առաջնորդի շուրջ ծավալվող իրադարձությունները դիտարկում է Հայաստանի ինքնիշխանության և դրա դեմ ռուսական մեծապետական հավակնությունների պայքարի համատեքստում։
«Արձանագրենք, որ ներքաղաքական թեժ փուլը սկսվեց Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, որը միայն Արցախի հարցում փուլային տարբերակի քննարկման մասին չէր, ինչն իրականությանը չէր համապատասխանում ։ Խնդիրը նաև հայ–ռուսական հարաբերությունների մասին դատողություններն էին, որոնք ակտիվացրին որոշ ուժերի, ընկալվեցին որպես ազդակ, որ կա ներքին աշխուժացման, կառավարության դեմ քայլերի պահանջ»,– ասում է վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ որպես ազդեցության լծակ օգտագործվում են Հայաստանի ներքին համակարգային խնդիրները ու համակարգային արատները ։ Պատահական չէ, որ այս հարցում առանցքային դերում ԲՀԿ–ն է՝ ասում է Բադալյանը ու հավելում․ «Առաջին անգամ չէ, որ ԲՀԿ–ին տեսնում ենք այս դիմակայության՝ կամա թե ակամա հակառակ ճամբարում, ոչ ինինքշխանության»։