Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:
Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ: