Դդմատոնը՝ կենդանաբանական այգում՝ միջազգային համաժողովի անդամների մասնակցությամբ
Երևանի կենդանաբանական այգին հյուրընկալել է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցացիայի միջազգային համաժողովը:
Այսօր համաժողովի մասնակիցներն այցելել են կենդանաբանական այգի, մասնակցել ամենամյա «Դդմատոնին» և ներկա գտնվել «Ծղոտե քանդակների» բացմանը:
Ավելի քան 120 ներկայացուցիչ աշխարհի 80 երկրի կենդանաբանական այգիներից և համանման գիտական այլ կենտրոններից այս օրերին Երևանում է. մայրաքաղաքի կենդանաբանական այգին այս տարի հյուրընկալել է Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցացիայի 24-րդ համաժողովը։
Տարբեր երկրների, տարբեր մշակույթների, սակայն մեկ գաղափարի ու նպատակի շուրջ հավաքված մասնագետները չորս օր շարունակ մեկ հարկի տակ միմյանց են փոխանցելու են իրենց փորձն ու գիտելիքները:
Այսօր կարծես այլ այգում լինեմ՝ ասում է:
Երևանի կենդանաբանական այգին այսօր սովորականից մարդաշատ էր. մի քանի մրցույթ ու փառատոն նույն տեղում, իրար կողք կողքի էին:
«ԴԴՄԱՏՈՆ» մրցույթն այս տարի պաշտոնական բացում չունեցավ, փոխարենը ավելի քան 120 ներկայացուցիչներ աշխարհի 80 երկրների կենդանաբանական այգիներից և համանման գիտական այլ կենտրոններից, ովքեր մասնակցում են համաժողովին լուսանկարվեցին՝ իրենց միասնական նկարով բացելով փառատոնը:
Փառատոնին մասնակցում են Երևանի դպրոցների երեխաներ ու իսկական տոն ստեղծում հենց կենդանիների համար: Նրանց ճաշացուցակն այսօր բազմազան է:
Թե ինչպես պատրաստել դրանք, սովորեցնում էր անձամբ վարպետը: