Սուրճ ու սեր առավոտից

Mind Center-ի սաները՝ RoboteX միջազգային օլիմպիադայում․ «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրիասյան։ Այս թողարկման հյուրերն են՝ Mind Center հիմնադիր տնօրեն Անի Խաչատրյանը և Minders թիմի սան Ալբերտ Հայրապետյանը։ Թեման՝ Հունաստանի Վոլոս քաղաքում կայացած RoboteX միջազգային օլիմպիադայում Mind Center-ի սաները պատվով են ներկայացրել Հայաստանը։

Մրցույթը համախմբել էր տարածաշրջանի լավագույն երիտասարդ ինժեներներին, ծրագրավորողներին և ռոբոտաշինության սիրահարներին՝ ստեղծարարության, գիտելիքի և նորարարության տոն դարձնելով այս կարևոր միջոցառումը։

Այս հաջողությունը վկայում է, որ հայկական երիտասարդությունը կարող է մրցել միջազգային լավագույնների հետ՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն, աշխատասիրություն և նպատակասլացություն։

Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա կարևոր լրահոսը,
  • Եղանակի կանխատեսումը,
  • Քաղաքի խցանումների իրավիճակը,
  • Տարադրամի փոխարժեքները,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
  • Լավագույն երաժշտական ընտրանին,
  • Եվ, իհարկե, անմիջական կապը

Կարդացեք նաև

Back to top button