Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Այս թողարկման հյուրերն է՝ Մանկավարժ աշխարհագետ, Բնապահպանական կրթության փորձագետ Վահան Զարոյանը։
Թեման՝ կրթական և ճանաչողական ճամբար նախատեսված երեխաների և դեռահասների համար։ Այն միավորում է բնությունը, գյուղատնտեսությունն ու ավանդական մշակույթը՝ առաջարկելով ակտիվ և օգտակար հանգիստ։ Ճամբարի հիմնական նպատակն է մասնակիցներին սովորեցնել սիրել և հոգ տանել բնության մասին, ինչպես նաև ծանոթացնել նրանց գյուղական կենցաղին ու ավանդույթներին:
Ինչպես նաև հուլիսի 21-ը արագ սննդի սիրահարների միջազգային օրն է։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա կարևոր լրահոսը,
- Եղանակի կանխատեսումը,
- Քաղաքի խցանումների իրավիճակը,
- Տարադրամի փոխարժեքները,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցը,
- Լավագույն երաժշտական ընտրանին,
- Եվ, իհարկե, անմիջական կապը ռադիոլսողների հետ։




