Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան
Հյուր՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյան
Թեման՝ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12–19-ը։ Սիրված կինոփառատոնը կրկին կինոսերներին հնարավորություն կտա ծանոթանալ մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերին աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև դիտել Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններում ներկայացված կինոնկարներ։
Այս տարվա պատվավոր հյուրն է անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։
Ինչպես միշտ՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։




