Արդեն100 տարի

Եզակի ձայնագրություններ Հանրային ռադիոյի արխիվից. Մահարի, Դավթյան, Բորյան, Դավոյան՝ իրենց իսկ ընթերցմամբ. «Արդեն 100 տարի»

Մեկդարյա հանրային ռադիոյի ձայնադարանը հարուստ է տաղանդավոր գրողների ձայներով: Այստեղ՝ ձայնասփյուռի պահոցում, կենդանի են պահում մեզնից հեռացած տաղանդավոր մարդկանց ձայները: Դրանք շատ թանկ մասունքներ են: Եվ մեծ հուզմունք է այդ ձայն-մասունքներին առնչվելը, զգալը և վայելելը նրանց ներկայությունը այստեղ և հիմա:

Երբեն նրանք հարցազրույց են տվել, երբեմն պատմել իրենց անցած ճանապարհի մասին, երբեմն խոսել իրենց գրչակից ընկերներից: Բայց կան նաև ժապավեններ, այսօր անշուշտ թվայնացված, երբ գրողները կարդում են իրենց իսկ ստեղծագործությունները:

Այս անգամ Հանրային ռադիոյի ձայնային պահոցից առանձնացրել ենք 4 տղամարդ գրողների՝ Գուրգեն Մահարի, Վահագն Դավթյան, Գուրգեն Բորյան, Ռազմիկ Դավոյան, ովքեր ընթերցում են իրենց իսկ բանաստեղծությունները: Ձայնագրությունները արվել են տարբեր ժամանակներում՝ սկսած 1959-ից: 

Կարդացեք նաև

Back to top button