Այսօր քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» արձանը տեղափոխվել եւ տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի դիմաց։
Բացման արարողության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ «հուշարձանը վերադառնում է Երեւանի կենտրոն»։
Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի եւ դրվագող Ներսես Չարխչյանի «Վահագն Վիշապաքաղ» արձանը պղնձից է, ունի 3,5 մետր բարձրություն։
Հայկական դիցաբանության պատերազմի աստծո արձանը ստեղծվել եւ ներկայիս Մաշտոցի պողոտայում տեղադրվել է 1969 թվականին։
Հետո տեղափոխվել է ներկայիս Ազնավուրի հրապարակ, 1980-ականներին` Էջմիածնի խճուղի։
2004 թվականին այն վերականգնվել է եւ տեղադրվել Երևան—Էջմիածին մայրուղու կամրջի մոտ, իսկ այսօր արդեն հանգրվանել է Ռուսաստանի հրապարակում։




