ԿարևորՍպորտ

Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել

Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբում Կաբո Վերդեն ոչ ոքի խաղաց նաեւ խմբի մյուս առաջատարի` Ուրուգվայի հավաքականի հետ։ Աֆրիկյան թիմին նախ խաղի սկզբում հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, իսկ արդեն վերջում` եւս մեկ գոլով հավասարեցնել հաշիվը` 2։2։

Այսպիսով` աֆրիկյան այս թիմը հաջորդ փուլ դուրս գալու էական հնարավորություն է ձեռք բերում։

Առաջնության G խմբում եւս մեկ անակնկալի էր Եգիպտոսի հավաքականի հաղթանակը Նոր Զելանդիայի նկատմամբ 3։1 հաշվով։ Այս հաղթանակով Եգիպտոսն այժմ 4 միավորով խմբի աղյուսակի առաջին հորիզոնականում է հայտնվել։

Նույն այս խմբում Բելգիայի եւ Իրանի միջեւ հանդիպումն ավարտվեց առանց գոլի` ոչ ոքի։ Ֆուտբոլային մեկնաբանների կարծիքով` այս խաղի հերոսները երկու թիմերի դարպասապահներն էին։

Կարդացեք նաև

Back to top button