ԿարևորՄիջազգային

Ռուսական ավիահարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

Երկուշաբթի՝ հունիսի 15-ի գիշերը, ռուսական զորքերը ևս մեկ զանգվածային օդային հարված են հասցրել Կիևին։ Ի թիվս այլ թիրախների՝ հարված է հասցվել Կիև-Պեչորյան մայրավանքին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է, որ մայրավանքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարզաբանել է, որ հրդեհը տեղի է ունեցել համալիրի գլխավոր եկեղեցու՝ Վերափոխման տաճարի տանիքում։

Հրապարակման պահին զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Կիևի Պեչերսկ շրջանում հարված է հասցվել 5 հարկանի բնակելի շենքին, Սոլոմենսկոյեում՝ 9 հարկանի շենքին, իսկ Օբոլոնսկոյեում՝ բնակելի շենքի հարվածը մասնակի փլուզման պատճառ է դարձել, հայտնել է Կլիչկոն։ Հաղորդվում է նաև, որ հարված է հասցվել 25 հարկանի բնակելի շենքին։

Կիևի քաղաքապետի խոսքով՝ վիրավորվել է առնվազն 19 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել են։ 

Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով վնասվել են մայրաքաղաքի հյուսիսային հատվածի էլեկտրահաղորդման գծերը։ Կլիչկոն հայտնել է, որ դրա հետևանքով 140,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Կարդացեք նաև

Back to top button