Մասնագիտություն

Սերվիս՝ կյանքի որակի և հաջող բիզնեսի հիմքում․ «Մասնագիտություն»

Մարդկության գործունեության ամենախոշոր ոլորտներից մեկն է սերվիսը, հետևաբար ոլորտում որակյալ, հիմնարար գիտելիքներով և հմտություններով մասնագետների պահանջարկը բավականին մեծ է։

Բազմատեսակ ծառայությունների և փոխհարաբերությունների ամբողջություն է սերվիսը, հասարակական կյանքում բացառիկ դեր զբաղեցնող համակարգ՝ հաճախորդների և տնտեսվարողների միջև, ոլորտ, որի կենտրոնում մարդն է՝ իր անընդհատ փոփոխվող և բազմաբնույթ պահանջմունքների ամբողջությամբ, որի գործունեությունը նպատակաուղղված է կյանքի որակի բարձրացմանը:

Ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի է մեծանում սերվիսի դերը՝ դառնալով տարբեր երկրների տնտեսությունների առաջատար ճյուղերից մեկը՝ ներառելով սոցիալ-մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներ։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, «Սերվիս» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք նաև

Back to top button