
Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները մշտապես ընդգրկվել են հանրակրթական ծրագրերում։ Նոր չափորոշիչների ներդրմամբ փոխվում են նաև մոտեցումները։ Ինչպիսի՞ն է Թումանյանի ստեղծագործության ներկայությունը դպրոցական դասագրքերում, մասնավորապես՝ 5–րդ դասարանի Մայրենիում։
Ինչպե՞ս են ընտրվել նյութերը և ի՞նչ սկզբունքով։
Այս հարցերին է անդրադառնում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը։




