ԿարևորՀասարակություն

Կապանում բարեկարգվում է Գարեգին Նժդեհի հուշարձանի հարակից տարածքը

Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և համայնքի ֆինանսավորմամբ բարեկարգվում է Գարեգին Նժդեհի հուշարձանի հարակից տարածքը։

Գարեգին Նժդեհի հուշահամալիրը Կապանի պատմական հիշողությունն ու ազգային արժեքները ներկայացնող կարևոր վայրերից մեկն է։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ՝ սալապատ ճեմուղիների կառուցում, նստարանների ու աղբամանների տեղադրում, հուշարձանի գեղարվեստական և տարածքի լուսավորման ցանցի անցկացում, կանաչ տարածքների ստեղծում՝ ապահովելով հարմարավետ և ներկայանալի միջայավայր կապանցիների, այցելուների և զբոսաշրջիկների համար։ Հուշահամալիրի ամբողջ տարածքում տեղադրվելու են նաև ժամանակակից ձևավորմամբ ցուցադրական վահանակներ՝ ներկայացնելով Գարեգին Նժդեհի ասույթներն ու աֆորիզմները։

Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։

Ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 76 մլն ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն է։

Կարդացեք նաև

Back to top button