Դեպի անհունը

Թումանյան-Չոպանյան հարաբերությունների խրոնոլոգիա, նամակագրություն, վկայագրեր. «Դեպի անհունը»

Արևմատահայ հեղինակներից Համաստեղն այսպես է բնորոշել Արշակ Չոպանյանին. «Տվեց ճաշակը քննադատության և բանասիրության արվեստին»։

Համաշխարհային և հայ գրականության գիտակ, գրող, հասարակական գործիչ, թարգմանիչ, մշակույթի դեսպան. Չոպանյանին բնութագրող այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել:

Մեծագույն հարգանքը, խորին ակնածանքը, սրտառուչ և թանկ հարաբերություններն էին կապում մշակույթի երկու մեծ գործիչներին` Հովհաննես Թումանյանին և Արշակ Չոպանյանին: Իսկ Թումանյանն այսպես է բնութագրել Չոպանյանին. «Հայ գրականության ամենաժողովրդական դեմքը»:

Թանկ հարաբերությունների խրոնոլագիա, նամակագրություն, սակավ, բայց պերճախոս վկայագրեր։ Հայոց մշակույթի երկու մեծերի՝ Թումանյան և Չոպանյան առնչություններին նվիրված զրույցով տաղավարում հյուրընկալվել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանը։

Կարդացեք նաև

Back to top button