
Հայ պարարվեստի պատմության թանգարանը գտնվում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:
Թանգարան, որն ամբողջացնում է հայ ազգային պարարվեստի հարուստ տարեգրությունը՝ մեկտեղելով պարարվեստի հսկաների աշխատանքը, նվիրումը, պարարվեստի նկատմամբ նրանց դրսևորած վերաբերմունքը՝ հնարավորություն տալով ուսումնասիրելու պարարվեստի զարգացման ճանապարհը՝ ժայռապատկերներից մինչև մեր օրեր:
Բովանդակությամբ և նշանակությամբ ինքնատիպ այս թանգարանն իր տեսակով միակն է Հայաստանում։
Հայ պարարվեստի պատմություն, պարային ծիսական արարողություններին վերաբերող իրեր, նյութեր, թանգարանային նմուշներ՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր, տարազներ, բացառիկ ուսումնասիրություններ, ձեռագրեր, հայ պարարվեստի պատմության վերաբերյալ եզակի գրականություն, ինչպես նաև թանգարանային բացառիկ նմուշների կրկնօրինակներ, իսկ թանգարանում ներկայացված հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքները կնպաստեն պարարվեստով զբաղվողների կրթական որակի բարձրացմանը, նրանց ճանաչողական գիտելիքների հարստացմանը և ոլորտի ուսումնասիրությունների ընդլայնմանը:

Զրույց Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի հետ:
























