Apple ընկերությունը BBC-ի ռուսական ծառայությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ «Մաքս» մեսենջերը App Store-ից հեռացվել է պատժամիջոցների պահպանման կանոններին համապատասխան։
Այն չի հստակեցրել, թե կոնկրետ որ պատժամիջոցների մասին է խոսքը։
Դեռ հունիսի 3-ին «Մաքս» մեսենջերը հեռացվել էր App Store-ից։ Apple-ը հրապարակային չէր մեկնաբանում այդ որոշումը։
Ռուսաստանի կառավարությունը 2025 թվականի ամռանը «Մաքս»-ը հայտարարել էր ազգային մեսենջեր։ Այդ ժամանակ Ռուսաստանում սկսվել էին WhatsApp-ի եւ Telegram-ի արգելափակումները։ Սկզբում «Ռոսկոմնադզորը» արգելափակել էր այդ հավելվածներում ձայնային զանգերը, իսկ ապրիլից Ռուսաստանի տարածքում ամբողջապես արգելափակվել էր Telegram-ը։



