Բանասեր Սաթենիկը դեռ ուսանողական տարիներին սկսել է աշխատել հեռուստատեսությունում: Կարճ ժամանակ դպրոցում դասավանդելուց հետո, փորձել է իր ուժերը PR ոլորտում:
Այսօր նա ունի բիզնես խորհրդատվության ընկերություն և երկու ամսագիր: Իրեն հավակնոտ է համարում և նոր գործ սկսելիս վստահ է, որ պետք է հաջողի, սակայն անհաջողությունը ողբերգության չի վերածում: