
Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների հերթական փոխանակումը՝ «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տելեգրամի իր էջում հաստատել է փոխանակման լուրը և լուսանկարներ հրապարակել։
Ինչպես գրում է BBC-ին, «Ես ուզում եմ գտնել» նախագծի ներկայացուցիչ Ալեքսանդր Սեմենովի տվյալներով՝ Ռուսաստան վերադարձած գերիների գրեթե կեսը հայտնաբերվել էր հենց այդ նախագծի միջոցով։ Նրա խոսքով՝ վերադարձածների մեծ մասը գերության մեջ է եղել շուրջ մեկ տարի։
Նախորդ գերիների փոխանակումը կողմերն իրականացրել էին մայիսի 15-ին՝ «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով։




