
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Պուտինին զեկուցել են Զելենսկու բաց նամակի մասին։
«Նրան զեկուցվել է»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պաշտոնական հաղորդակցության ուղիներ չունի, ուստի նամակը պաշտոնական ուղիներով չի ստացվել, հայտնում է «Ինտերֆաքս»- ը։
Հարցին, թե ինչպես է Պուտինը արձագանքել նամակին, Պեսկովը պատասխանել է. «Առաջ չեմ ընկնի»։
Զելենսկին բաց նամակը հրապարակել է նախօրեին։
Տես նաեւ՝ Զելենսկին բաց նամակ է գրել Պուտինին՝ առաջարկելով դադարեցնել հակամարտությունը




