Սուեզի ջրանցքով անցնում է մոլորակի ընդհանուր բեռների 13%-ը: Երբ այն 1 օրով փակվում է, տեղում կանգնած է մնում 100 բեռնանավ, իսկ համաշխարհային առևտրի բնականոն ընթացքը խաթարվում է 10 մլրդ դոլարի չափով:
2021թ.-ի մարտի 23-ին աշխարհի ամենամեծ բեռնանավերից մեկը թեքությամբ փակեց Սուեզի ջրանցքը: Թայվանական ընկերությանը պատկանող 400 մետրանոց կոնտեյներատարը մի քանի օրում դադարեցրեց հարյուրավոր նավերի ընթացքը:
Չինաստանում նկատվում է բեռներ տեղափոխելու կոնտեյներների պակաս, որոնք կուտակվել են ԱՄՆ նավահանգիստներում: Հակառակ դրան, համավարակի պատճառով տանը մնացած ամերիկացիները օնլայն պատվիրում են նախկինի համեմատ ավելի շատ չինական ապրանքներ:
Դանիայում պատրաստվում են թողարկել հրաբխի ժայթքման ապահովագրությամբ աշխարհում առաջին պարտատոմսերը: Եթե հրաբուխը չակտիվանա, պարտատոմս տնօրինողը կստանա սովորական պարտատոմսերի համեմատ շատ ավելի բարձր եկամուտ:
ՄԱԿ-ը նշում է, որ կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունը հայտնվել է վերջին 90 տարիների ամենամեծ ռեցեսիայում: Կազմակերպությունը կոչ է անում աղքատ երկրներին տրամադրել ֆիքսված տոկոսադրույքով և ավելի քան 50 տարի ժամկետայնությամբ վարկեր: