Մասնագիտություն

Քաղցկեղը դատավճիռ չէ. պետք է հավատալ, ուժեղ լինել, պայքարել․ «Մասնագիտություն

Հուզմունք, տագնապ, ցնցում, շփոթվածություն, վախ, հիասթափություն, հոգեկան ապրումներ, մարդու կյանքի նորմալ ընթացքի խախտում, դժվարություններ, որոնց հետ մարդը մինչ այդ չէր առնչվել. դեպքերի մեծամասնությունում հենց այս զգացողություններն են ուղեկցում մարդուն «քաղցկեղ» բառը լսելիս:

Ընտանիք, ընկերներ, զբաղվածություն, հավատ ու պայքար սեփական առողջության համար. գործոններ, որոնք կարևոր են այդ ծանր շրջանը հոգեբանորեն հաղթահարելու ու առաջ շարժվելու համար: Եվ այդ ծանր ճանապարհին, բուժման գործում հաջողության հասնելու գրավականը իհարկե բժիշկն է, բուժառուի բոլոր ապրումների ականատեսն ու ամենամեծ գոտեպնդողը, որ քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է հավատալ, ուժեղ լինել, պայքարել ու հաղթահարել։

Ուռուցքաբանություն կամ օնկոլոգիա. բժշկագիտության ճյուղ, բժշկության ամենաարագ զարգացող ոլորտ, որն ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդները։

 Օրգանիզմում ուռուցքային պրոցեսների հայտնաբերմամբ և բուժմամբ է զբաղվում ուռուցքաբանը, չափազանց անհրաժեշտ մասնագիտություն, որը պահանջում է մասնագիտական առավելագույն գիտելիքներ, ծայրաստիճան պատասխանատվություն և ուշադրություն, անընդհատ կատարելագործում ու վերապատրաստում և, որն ամենակարևորն է, չափազանց օգտակար մասնագիտություն, որը հնարավորություն է տալիս փրկելու կյանքեր։

Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած այդ հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ: Ու չնայած բժշկությունը տարեցտարի քաղցկեղի դեմ պայքարի նոր, ավելի արդյունավետ ու անվտանգ մեթոդներ է մշակում, ակնհայտ է, թե որքան կարևոր է ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ճիշտ ախտորոշումը, բժշկին ամբողջովին հավատալն ու սեփական առողջության համար պայքարը:

Զրույց Հայաստանի քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանի հետ:

Back to top button