ԿարևորՀասարակություն

Այսօր երեխաների պաշտպանության օրն է

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925թ.-ին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949թ., ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950թ.-ին։

Back to top button