Հայկական հարց

Եղեռնը վերապրողները ցանկանում էին վերադառնալ Արևմտյան Հայաստան․ «Հայկական հարց»

Ցեղասպանությունից հետո Հայկական հարցը միավորում էր սփյուռքի հայությանը կարևոր գաղափարի շուրջ։ Նրանց համախմբում էր հայրենիք վերադառնալու ցանկությունը։ Հավատում էին, որ վերադառնալու են Արևմտյան Հայաստանում մնացած իրենց պապենական բնակավայրերն ու ոչ իրենց կամքով լքված տները։ Լոզանից հետո միջազգային հանրությունը չէր ուզում քննարկումներ ծավալել Հայկական հարցի լուծման ուղիների շուրջ։

1944-ից հետո սփյուռքում կրկին զարթոնք է սկսվում ցեղասպանությունը վերապրողների մեջ։ Սասունում, Մուշում, Բայազետում և այլ վայրերում մնացած հայկական օջախները կարծես նրանց էին կանչում։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Մելքոնյանը։
«Սփյուռքյան կառույցները և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։

Back to top button