ԿարևորՀասարակություն

Ֆրունզե Դովլաթյանի պատվին փողոց կանվանակոչվի

Հայկական կինոյի հոբելյանական 100-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը կանվանակոչվի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի պատվին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ֆրունզե Դովլաթյանն առաջիններից էր, ով հայ կինոն հասցրեց միջազգային բարձունքերի: Մայր թատրոնից սերած Դովլաթյանի ստեղծած ֆիլմերը 20-րդ դարի հայկական կինոյի լավագույն նմուշներից են»,- գրել է Ավինյանը:

Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։
Արմեն Ջիգարխանյան

…Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։
Հենրիկ Մալյան

«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Չինգիզ Այթմատով

Back to top button