ԿարևորՏնտեսական

Պետական աջակցության ծրագիրն էապես նպաստել է Լոռու մարզի աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը

Մարզում մեկնարկել են «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության ծրագրի» շրջանակներում Լոռու մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի մոնիթորինգի աշխատանքները:

Մարտի 28-ին և 29-ին աշխատանքային խումբը ընտրանքային մոնիթորինգ է իրականացրել Փամբակ և Թումանյան համայնքների աշնանացան ցորենի ցանքատարածություններում:

Ծրագրի շրջանակներում Փամբակ համայնքում կատարվել է 198 հա ցանք, որը նախորդ տարվա համեմամատ ավելի է 96 հա-ով, փոխհատուցում կստանա 195 շահառու՝ ընդհանուր առմամբ 197.15 մլն դրամ:

Թումանյան համայնքում աշնանացանի ցանքերը կազմել են 36.4 հա, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 31.6 հա-ով, փոխհատուցում կստանա 29 շահառու՝ ընդհանուր առմամբ 4.035 մլն դրամ:

Մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունները ավելացել են 1035 հա-ով և կազմել 10 549 հա:

Back to top button