ԿարևորՍպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դուրս է եկել հենացատկի եզրափակիչ:

Դավթյանը որակավորման փուլում գրավել է առաջին տեղը։ Եզրափակիչ են դուրս եկել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը։

Back to top button