ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

ԱԺ-ն քննարկում է Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների՝ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի միջնորդությունները։

Սեյրան Օհանյանի վերաբերյալ երեք միջնորդություն կա, որոնցից մեկը գաղտնի է։ Մի գործով, ըստ դատախազության, փաստեր ունեն, որ Օհանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել։ Մյուս երկու գործերով, որ նախկին նախարարը վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք է հափշտակել։

Արմեն Չարչյանի վերաբերյալ գլխավոր դատախազը մեկ միջնորդություն է ներկայացրել, գործն առնչվում է պրոֆեսոր Չարչյանի բժշկական գործունեությանը: Ըստ դատախազության՝ նա 2017 թվականին ստորագրել է փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն։

Դատախազությունը պատգամավորներին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կստանա, եթե քվեարկությանը մասնակցի առնվազն 54 պատգամավոր, ու նրանցից 28-ը կողմ լինեն։

Back to top button