ԿարևորՄիջազգային

Լոս Անջելեսում կհայտարարվեն «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները

Այսօր Լոս Անջելեսում հայտնի կդառնան ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» մրցանակի դափնեկիրները, հոբելյանական 65-րդ արարողությունը կցուցադրվի NBC հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Դերասան Թրեւոր Նոյը երրորդ անգամ անընդմեջ կվարի մրցանակաբաշխության արարողությունը։

Համերգը հոբելյանական է լինելու ոչ միայն այն պատճառով, որ տեղի է ունենում 65-րդ անգամ, կազմակերպիչները նախատեսում են նշել նաև հիփ-հոփ ժանրի հիմնադրման 50-ամյակը։ Համերգին մի ամբողջ հատված նվիրված կլինի այս իրադարձությանը։

2023 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության՝ երաժշտության աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների թվում են Ադելը, Բեյոնսեն, ABBA-ն, Թեյլոր Սվիֆթը, Քենդրիկ Լամարը և շատ ուրիշներ։

Տարվա երգ անվանակարգում առաջադրված է 10 երգ՝ Bad Habit (Սթիվ Լեյսի), As it was (Harry Styles), Easy on me (Ադել), Break my soul (Beyoncé), abcdefu (GAYLE), About Damn Time (Lizzo), God did (DJ Khaled), The Heart Part 5 (Kendrick Lamar), Just Like That (Bonnie Raitt) և All Too Well (Taylor Swift):

Այս տարվա «Լավագույն նոր կատարող» անվանակարգի հավակնորդներն են՝ Անիտան, Օմար Ապոլոն, Դոմի և Ջեյ Դի Բեքը, Մունի Լոնգը, Սամարա Ջոյը, Լատտոն, Մանեսկինը, Թոբի Նվիգվեն, Մոլլի Թաթլը և Ուեթ Լեգը։

Գրեմմիները ամեն տարի շնորհվում են ավելի քան 80 անվանակարգերում՝ երաժշտության տարբեր ժանրերում և երաժշտական ​​բիզնեսի ոլորտներում ձեռքբերումների համար: Հաղթողները ստանում են արձանիկ՝ ոսկեզօծ գրամոֆոնի տեսքով։ «Գրեմմի» մրցանակաբաշխությունն ուղիղ կհեռարձակվի նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։

Back to top button