Հաջողության նոտա

Արագություն․ ճանապարհ, որ տանում է դեպի հաջողություն․ «Հաջողության նոտա»

Նա իրեն հաջողակ է համարում, քանի որ սիրում է իր աշխատանքը, աշխատանքից տուն է շտապում, տնից՝ աշխատանքի։ Վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Օհանյանը 5-րդ դասարանում արդեն որոշել էր, որ ընտրելու է բժշկի դժվար ու պատասխանատու մասնագիտությունը:

Քննությունները էքստերն կարգով է հանձնել և 15 տարեկանում արդեն սովորում էր բժշկական համալսարանում: Վստահ է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել, սակայն նախընտրելի այլ զբաղմունքներ ևս ունի:

Սիրում է համեղ ուտել և համեղ պատրաստել: Սիրում է նաև մոտոցիկլետ վարել: Կարծում է՝ ցանկացած մասնագետի համար կարևոր է կարդալն ու ինքնակրթվելը, պետք է սովորել, նոր առաջ գնալ:

Երաժշտությունը նրա կյանքում շատ է, նույնիսկ վիրահատությունների ժամանակ: Վստահ է՝ եթե չտեսնես, թե ուր ես ուզում գնալ, եթե ուղին չես տեսնում, չես հասնի հաջողության, կարևոր է տեսլական ունենալ:

Ըստ նրա՝ կյանքի խնդիրները պետք է կանխարգելել, ոչ թե եղածը բուժել: Դժվարություններն են նրան կոփել ու փոխել դեպի լավը: Նա շտապում է, շտապում է բոլոր երազանքներն իրականացնել, կյանքը վայելել, ապրում է այսօրվա օրով, բայց ունի ապագայի պլաններ:

Back to top button