ԿարևորՔաղաքական

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների մահապատժի հեղինակներին

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։

Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:

«Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանում պետք է վերադառնա դեպի կայունության ուղին»,- գրել է դիվանագետը:

Back to top button