Հայկական հարց

Կարսի պայմանագրում խախտված են միջազգային պայմանագրային իրավունքի նորմերը․ «Հայկական հարց»

Կարսի պայմանագրով Թուրքիան պարտավորվել էր չտեղաբաշխել կանոնավոր զորքեր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգծից 5 և 7 վերստ հեռավորության վրա սահմանի մյուս կողմում:

Թուրքական կողմը, սակայն, առնվազն 2 անգամ խախտել էր այս պայմանավորվածությունը՝ 1942 և 1993 թվականներին համապատասխանաբար Ստալինգրադի ճակատամարտի և Բերձորի համար մղվող մարտերի ժամանակահատվածում:

Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս չի պահպանում Կարսի պայմանագրի դրույթները և չի կատարում այդ փաստաթղթով իր ստանձնած պարտավորություններն, ինչը նույնպես ՀՀ-ը հնարավորություն է տալիս վիճարկել այդ պայմանագրի օրինականությունը:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը: Ճակատագրական պայմանագրեր՝ մաս 5-րդ:

Back to top button